
Թուրքիա մուտք գործելիս մատնահետք կվերցնեն

Թուրքիան պատրաստվում է երկիր մուտք գործողների մատնահետքերը վերցնելու նախագիծ իրականացնել։ Այս մասին հայտնում է «Sabah» թերթը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայային։
«Ներքին գործերի նախարար Երլիկայան հայտարարել է նաև ապագայի կարևոր նախագծի մասին և հայտնել, որ Թուրքիա մուտք գործելիս մատնահետքեր են վերցնելու, ինչպես ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում»,- գրում է պարբերականը։
Նախարարը նշել է նաև, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացածների, հատկապես սիրիացիների` անձը հաստատող փաստաթղթերը չիպավորվելու են։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով` այդ փաստաթղթերն անհնար կլինի կեղծել։