39-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Զորակ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Ստուգման նպատակով նշված հասցե մեկնած ոստիկանները 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել են կանեփի բույսեր, իսկ տեսանելի հատվածում՝ կանեփից պատրաստված չոր զանգված:
Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: 39-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի ՁՊՎ:
Կատարվում է նախաքննություն: