Կալանքի երկարաձգման հիմքեր չկան. հույս կա՝ չնայած ԲԴԽ-ի կողմից դատավորների ճնշումներին. Փաստաբան

Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգելու որևէ հիմք չկա։ Ադ մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ քննիչի կողմից կալանքը երկարաձգելու միջնորդության բոլոր փաստարկներն անհիմն էին: «Որևէ հիմք չկա կալանքը երկարաձգելու, ի սկզբանե հիմք չկար կալանքի: Չնայած՝ ներկա բիրտ ճնշումներին, որ իրականցվում է ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ, հույսս մի քիչ պակասում է, բայց իրավունքի տեսանկյունից կարող ենք արձանագրել՝ չկա հիմք կալանքը երկարաձգելու: Հուսով եմ՝ արդարությունը կհաղթի»,- հայտարարեց փաստաբանը:

Նա ընդգծեց, որ Վարդանյանն, ինչպես միշտ, մարտական էր, պատրաստ՝ հաջորդիվ ազգանվեր պայքարին։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031