Բաժիններ՝

Դուբայում պետական ​​ծառայողներն անցնում են քառօրյա աշխատանքային շաբաթվա

Դուբայում մեկնարկում է քառօրյա աշխատանքային շաբաթվա սահմանման փորձը պետական հիմնարկությունների մի մասի համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Էմիրության կառավարության նախաձեռնությունը, որը կոչվում է «Մեր ճկուն ամառը», նաև ենթադրում է աշխատանքային օրվա կրճատում մինչև 7 ժամ՝ փորձին մասնակցող պետական ​​ծառայողների համար: Փորձնական նախագիծը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։

Դրան կմասնակցեն պետական հատվածի 15 հիմնարկություններ, որոնք ընտրել է Դուբայի կառավարության Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը:

Նրանց աշխատակիցները կստանան լրիվ աշխատավարձ, սակայն աշխատավայրում կանցկացնեն կամ տնից կաշխատեն մեկ օր պակաս։

Սեպտեմբերի 30-ից հետո վարչությունը կվերլուծի փորձի արդյունքները։ Գերատեսչությունը նաև կպատրաստի համապատասխան հանձնարարականներ նախաձեռնությունն  ընդլայնելու կամ պետական ​​հիմնարկությունների աշխատանքի  ռեժիմում այլ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս