
Թուրքիայի երիտասարդ բնակչությունը նվազում է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) 2023-ի տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը կազմել է 85 մլն 372.377 մարդ, որից 12 մլն 872.000-ը կազմել է երիտասարդ բնակչությունը։ Թուրքիայում երիտասարդության ցուցանիշը կազմում է 15.1%, որը ցածր է համաշխարհային 15.5% միջինից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երիտասարդ բնակչության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը 24.1%-ով Սիրիան է, իսկ ամենաքիչ երիտասարդ բնակչություն ունեցող երկիրը՝ 6.8%-ով Ուկրաինան։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել տարբեր սցենարներ, որտեղ նշվում է, որ Թուրքիայի երիտասարդ բնակչության թվաքանակը կարող է նվազել 2050-ին և 2100-ին։
Ըստ հիմնական սցենարի՝ 2050-ին Թուրքիայի երիտասարդ բնակչության ցուցանիշը կկազմի 9.1 մլն և ընդհանուր բնակչության մեջ երիտասարդների հարաբերակցությունը կնվազի մինչև 6.66%, իսկ 2100-ին՝ երիտասարդ բնակչությունը կնվազի մինչև 7.3 մլն ու ընդհանուր բնակչության մեջ նրանց հարաբերակցությունը կնվազի մինչ 9.55-%ի։
Ընդհանուր առմամբ բոլոր կանխատեսումներում նկատվում է Թուրքիայի երիտասարդ բնակչության նվազման միտումը։