Բաժիններ՝

Մոսկվայում ցուցադրվել է հայ կինոռեժիսորի հեղինակած սարսափ ժանրի ֆիլմի ռեստավրացված տարբերակը

Մոսկվայում գործող Հայկական թանգարանի սրահում ցուցադրվել է հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի «Հպում» ֆիլմը, որը հետխորհրդային շրջանում Ռուսաստանում նկարահանված սարսափ ժանրի առաջին ֆիլմերից է (ֆիլմը նկարահանվել է 1992 թվականին:- խմբ․)։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարինե Հարությունյանը նշել է, որ ֆիլմն առաջին անգամ է ցուցադրվում վերականգնումից հետո, ինչն իրականացվել է  «FROM OUTER SPACE» ընկերության շնորհիվ եւ «CineFOG» կինոստուդիայի ջանքերով։

«Մասնավոր հիմունքներով գործող մեր թանգարանում պարբերաբար մոսկովյան հանդիսատեսի դատին են ներկայացվում հայկական մշակույթին նվիրված տարբեր միջոցառումներ

։ Ֆիլմի ցուցադրությունը եւս այդ շարքից էր, եւ շատ ուրախ ենք, որ ցուցասրահում գրեթե ազատ տեղ չկա»,- նշել է Հարությունյանը եւ ավելացրել, որ կազմակերպվող բոլոր միջոցառումներն անվճար են։

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում։

Ներկաներն անդրադարձել են կյանքի խոհափիլիսոփայությանը վերաբերող թեմաներին, որոնք նրբորեն արծարծվել են ֆիլմում, եւ կինոռեժիսորի կողմից դրանք հմտորեն էկրանավորելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031