Բարսելոնայի նավահանգստում գրեթե 1,7 տոննա կոկաին են հայտնաբերել

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայի նավահանգստում առգրավել է գրեթե 1,7 տոննա կոկաին, որը բեռների հետ բերել են Կոլումբիայից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Թմրանյութը հայտնաբերվել է հուլիսի 30-ին։

Ըստ EFE գործակալության տեղեկատվության՝ այն թաքնված է եղել շաքարավազի պարկերի արանքում՝ կոնտեյների մեջ, որը գտնվել է Կոլումբիայից ժամանած նավում:

Իսպանացի իրավապահները հետաքննությունն են անցկացրել  Կոլումբիայի ազգային ոստիկանության հետ համագործակցությամբ։

Գործողության ընթացքում ձերբակալությունների մասին առայժմ չի հաղորդվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031