12-ամյա Գաբրիելա Հարությունյանը կպայքարի շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար
12-ամյա շախմատիստ Գաբրիելա Հարությունյանը կմասնակցի շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։
Գաբրիելան 2024թ․ Հայաստանի շախմատի Մ12 տարեկան աղջիկների չեմպիոնն է։
Նա 5 տարեկանից զբաղվում է շախմատով։ Եղել է Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10 և Մ12 տարեկան աղջիկների չեմպիոն, նաև Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակակիրն է։
Գաբրիելան այս տարի Հայաստանը կներկայացնի նաև շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում։
Նշենք, որ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։