Սրանց խնդիրն է, որպեսզի մինչև ընտրություններ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրեն. Տիգրան Աբրահամյան
Իշխանության խնդիրն է, որպեսզի մինչև ընտրություններ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրեն` փորձելով մարդկանց մոլորեցնել, թե խաղաղություն է բերել ու դա այն դեպքում, որ Հայաստան-Ադրբեջան խնդրահարույց և պատերազմի վտանգ պարունակող դրույթները թողնվելու են ընտրություններից հետո: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարիչը շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը և հանուն դրա պատրաստ ցավոտ զիջումների: Այս հարցադրումը վերջին շրջանում առավել ակտուալ դարձավ, երբ պարզվեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստից հանվել և առանձին քննարկման է դրվել ռեգիոնալ ապաշրջափակման հարցը: Չի բացառվում, որ մի փուլում էլ սահմանների ճշգրտման դրույթը փաստաթղթից հանեն ու թողեն առանձին բանակցությունների առարկա:
Իսկ ո՞րն է ՀՀ իշխանության նպատակը: Սրանց խնդիրն է, որպեսզի մինչև ընտրություններ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրեն` փորձելով մարդկանց մոլորեցնել, թե խաղաղություն է բերել ու դա այն դեպքում, որ Հայաստան-Ադրբեջան խնդրահարույց և պատերազմի վտանգ պարունակող դրույթները թողնվելու են ընտրություններից հետո:
Ու այս դեպքում կապ էլ չունի, թե «խաղաղություն» կոչվող փաստաթղթի մեջ ինչ է դրված կամ գրված: Սրանց համար կարևորը ոչ թե խնդիրներ կարգավորելն է, այլ մարդկանց մոլորության մեջ գցելով իշխանություն պահելն ու վերարտադրվելը»: