
Բրազիլիայում ավիավթարից ոչ ոք ողջ չի մնացել

Ինքնաթիռն ընկել է Բրազիլիայի բնակելի թաղամասերից մեկի վրա, գետնին ոչ ոք չի տուժել։
Այս մասին հայտնում է G1 պորտալը՝ վկայակոչելով Վինյեդու քաղաքի անվտանգության նախարարությանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Օդանավը Կասկավելից (Պարանա նահանգ) մեկնում էր Գուարուլհոս (Սան Պաուլո)՝ 58 ուղևորով և անձնակազմի 4 անդամով, բոլորը մահացել են։
Այն ընկել է Վինյեդու քաղաքի բնակելի թաղամասերից մեկի վրա։ Ավիաթարի պատճառները հայտնի չեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Բրազիլիայու վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ։