Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որտեղ քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի` բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը, ինչպես նաև նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կուրսկի մարզի Սուջայի շրջանում ակտիվ մարտական գործողություններ իրականացնող ուժերի կուտակում է ընթանում, այնտեղ են ուղարկվել «Գրադ» ՀԿՌՀ-ներ, հրետանային զենքեր, տանկեր, ծանր թրթուրավոր տեխնիկա:

«Շարասյուների կազմում, որոնք շարժվում են դեպի առաջադրանքների կատարման շրջաններ, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են, քարշակվող հրետանային զենքեր, տանկեր, ծանր թրթուրավոր տեխնիկա, «Ուրալ» և «ԿամԱզ» ավտոմեքենաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կուրսկի մարզում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման կադրեր է հրապարակել․ ստորաբաժանումները համալրում են ուժերը, որոնք ակտիվ մարտական գործողություններ են վարում ուկրաինական կազմավորումների հետ Սուջայի շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս