Թուրքիան ՌԴ-ից գնած S-400-ները կարող է ինտեգրել սեփական համակարգերի մեջ
Թուրքիան կարող է Ռուսաստանի գնած «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը կարող է ինտեգրել իր կողմից օգտագործվող թուրքական արտադրության «Պողպատե գմբեթ» ՀՕՊ համակարգի մեջ։ Այդ մասին հայտնել է թուրք վերլուծաբան Թուրան Օղուզը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«S-400-ը նույնպես կարող է ներառվել այս համակարգում։ Քանի որ սա մեր սեփական ազգային համակարգն է, մենք կարող ենք դա անել»,- ասել է նա։
2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 կործանիչները:
Հիշեցնենք, որ փոխհատուցում ստանալու ակնկալիքով Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: