
ABC հեռուստաընկերությունը հաստատել է Թրամփի և Հարիսի հեռուստաբանավեճի մասին տեղեկությունը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին կհանդիպեն հեռուստաբանավեճի ժամանակ։ Դրա մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը։
«ABC News-ը սեպտեմբերի 10-ին կանցկացնի նախագահական հեռուստաբանավեճ: «Փոխնախագահ Հարիսը և նախկին նախագահ Թրամփը հաստատել են, որ կմասնակցեն ABC հեռուստաալիքի հեռուստաբանավեճին», – նշվել է հեռուստաընկերության X-ի միկրոբլոգում:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հաջորդ նախընտրական հեռուստաբանավեճը պետք է անցկացվի Fox News հեռուստաալիքով։ Թրամփը դա վերագրել է ABC-ի կողմնակալությամբ: Ընդհանուր առմամբ, Թրամփը ցանկանում է Հարրիսի հետ հեռուստաբանավեճերի երեք փուլ անցկացնել սեպտեմբերին։