Անմիտ ծախսերի գլխավոր պատասխանատուն տնտեսապես ոչ նպատակահարմարության պատճառաբանությամբ Դիլիջանի երկրագիտական թանգարանը փակելու հարց է բարձրացնում․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարզվում է, որ Դիլիջանի երկրագիտական թանգարանի մեկ տարվա պահպանման ծախսերը (ներառյալ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը) մոտավորապես հավասար է Թաթա Սիմոնյանի վերջերս Գյումրիում ունեցած մեկ համերգից ստացած հոնարարին (ոչ թե համերգի կազմակերպման ընդհանուր ծախսերին):

Ու այդ թանգարան այցից հետո տնտեսապես ոչ նպատակահարմարության պատճառաբանությամբ այդ թանգարանը փակելու հարց է բարձրացնում այդ անմիտ ծախսերի գլխավոր պատասխանատուն։

Սնուփ Դոգի չկայացած համերգի մասին խոսելն ավելորդ է, քանի որ դրա գումարն ավելին է, քան Հայաստանի բոլոր թանգարանների պահպանման տարեկան ծախսերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031