Թբիլիսիում բնակարանները թանկացել են
2024 թվականի հունիսին Թբիլիսիում բնակարանների առքուվաճառքի միջին արժեքը կազմել է 1,271 դոլար 1 քառակուսի մետրի համար: Այս մասին գրում է aliq.ge-ն՝ համեմատության համար նշելով, որ անցյալ տարի 1 քառակուսի մետրի գինը 1138 դոլար էր, իսկ երկու տարի առաջ՝ 933 դոլար։
Բնակարանի վարձակալության գինը նույնպես բարձրացել է` 9,9 դոլար մեկ քառակուսի մետր միջինում:
Թբիլիսիի նորակառույց շենքերում սպիտակեցրած պատերով բնակարանների գնման և վարձակալության միջին գները Galt&Taggart-ի տվյալներով` ստորև.
- Մթածմինդա՝ 2689 դոլար/վարձավճար՝ 14,1 դոլար/մետր;
- Վակե՝ 2346 դոլար/16.5 դոլար;
- Չուղուրեթի՝ 1563 դոլար/11,2 դոլար;
- Սաբուրթալո՝ 1535 դոլար/12 դոլար;
- Կրծանիսի՝ 1445 դոլար/10,9 դոլար;
- Իսանի՝ 1272 դոլար/10.8 դոլար;
- Դիդուբե՝ 1208 դոլար/9 դոլար;
- Նաձալադևի` 1122 դոլար/8,8 դոլար;
- Գլդանի՝ 1047 դոլար/7,7 դոլար;
- Սամգորի՝ 1021 դոլար/7,5 դոլար;
- Դիդի Դիղոմի՝ 965 դոլար/7,7դոլար;
- Վաշլիջվարի՝ 916 դոլար/8.3 դոլար։