Որպեսզի Բաքվի հետ վերջնագրերի լեզվով չխոսեն, բանակը պետք է մարտունակ լինի․ Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է՝ «որպեսզի մեզ հետ ոչ ոք չկարողանա խոսել վերջնագրերի լեզվով, ադրբեջանական բանակը միշտ պետք է բարձր մակարդակի վրա պահպանի իր մարտունակությունն ու պրոֆեսիոնալիզմը»։

Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում «վերլուծվել են պայմանական սահմանին Հայաստանի սադրանքների դեմ Ադրբեջանի ԶՈւ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հրատապ միջոցառումները»:

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևն իր հերթին հայտարարել է, որ «զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակն էլ ավելի է բարձրացվել»՝ տարբեր տեսակի զորքերի ներգրավմամբ միջազգային և համատեղ վարժանքների շնորհիվ։

Տեսանյութեր

Լրահոս