
Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 77,06 դոլար

Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 2,46 դոլարով (3,09%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 77,06 դոլարի:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ նշելով, որ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում էժանացել են 2,69 դոլարով (3,53%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 73,62 դոլարի։