Դատարանը կալանավորել է ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Սավելևին

Մոսկվայի Բասմանի դատարանը սենատոր Դմիտրի Սավելևին կալանավորել է մինչև հոկտեմբերի 2-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը դիմել է Դաշնության խորհրդին՝ սենատոր Դմիտրի Սավելևի անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով, քանի որ հաստատվել է սպանության կազմակերպման մեջ նրա մասնակցությունը։

Դաշնային խորհուրդը համաձայնել է Սավելևին զրկել անձեռնմխելիությունից։ Դաշնային խորհրդի կանոնակարգի կոմիտեի ղեկավար Վյաչեսլավ Տիմչենկոյի խոսքով՝ Սավելևին խնդրել են հեռանալ նիստերի սենյակից, իսկ դուրս գալու պահին նրան ձերբակալել են աշխատակիցները։

«Եդինայա Ռոսիա» կուսակցության կայքում Դմիտրի Սավելևին նվիրված էջն անհասանելի է։

Ըստ ՌԴ քննչական կոմիտեի՝ 2023 թվականի օգոստոսին Սավելևն իր ծանոթին հրահանգել է սպանել մի ձեռնարկատիրոջ, որն իրեն դուր չի գալիս։ Այս մասին տեղեկացել են իրավապահ մարմինները։ Հանցագործներին բացահայտելու համար սպանություն է բեմադրվել։ Ենթադրյալ սպանության մասին տեղեկությունը ստանալուց հետո Սավելևը հանցակցին պարգև է հանձնել։

Սենատորի տունը խուզարկվել է։ Ձերբակալելու պահին սենատորի ընտանիքը պատրաստվում էր նրա ծննդյան տարեդարձին։ Օգոստոսի 3-ին Սավելևը կդառնա 56 տարեկան:

Տեսանյութեր

Լրահոս