Թուրքիայի Դերսիմ նահանգում ցույցերն արգելվել են

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դերսիմ (Թունջելի) նահանգում հուլիսի 25-ից 5-օրյա ժամկետով արգելվել են ցույցերի, համերգների, հավաքների և քայլերթերի, ինչպես նաև նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս մասին համապատասխան հայտարարարությունը տարածվել է նահանգապետարանի կողմից:

Հայտարարության մեջ նշվել է, որ բացառություն են կազմում միայն նահանգապետարանի կողմից նպատակահարմար համարվող միջոցառումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031