Բոլթոն․ Թրամփի իշխանության գալը վատ նորություն կլինի Ուկրաինայի համար

ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ, իր կարծիքով, Դոնալդ Թրամփի իշխանության գալը վատ նորություն կլինի Ուկրաինայի համար։

Այդ կապակցությամբ նա հիշատակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Թրամփի հայտարարությունը, որում նա նշել է, որ ինքը «խաղաղություն կբերի ամբողջ աշխարհին»։

«Ես հոգեբույժ չեմ, բայց գիտեմ այն մարդու նկատմամբ օգտագործվող տեխնիկական տերմինը, ով ասում է՝ ես խաղաղություն կբերեմ աշխարհին: Սա խելագարություն է։ Նա պատկերացում չունի, թե ինչպես կարելի է ավարտել այս պատերազմը, բայց կարծում եմ, որ նրա մտերմությունը Վլադիմիր Պուտինի հետ, ի վերջո, կհանգեցնի Ռուսաստանին արվելիք զիջումների, որոնք կործանարար կլինեն Ուկրաինայի համար»,- ասել է Բոլթոնը։

Միևնույն ժամանակ, նախկին խորհրդականը հավելել է, որ ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինային «ոչ թե բարությունից դրդված», այլ այն պատճառով, որ խոսքը վերաբերում է «ամերիկյան կոշտ շահերին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031