Դատարանը կրկին թույլ չտվեց տեսաձայնագրել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով առանցքային վկայի հարցաքննությունը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին նախատեսված ժամից բավականին ուշ մեկնարկեց վերջինիս խափանման միջոցի փոփոխության հարցի քննությունը:

Հանրային մեղադրողները, բնականաբար, միջնորդեցին երկարաձգել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը՝ կրկնելով այն, ինչ միշտ են ասում՝ կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, ազատության մեջ կխոչընդոտի քննությանը:

Աշոտյանի համար երաշխավորել են  ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Նաև առաջարկվել էր գրավ 40 միլիոն դրամի չափով և տնային կալանք՝ բոլոր սահմանափակումներով, համակցված խափանման միջոցները:

Կարդացեք նաև

Լսելով կողմերին՝ դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց՝ երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ևս 3 ամսով: Ոչ մի նոր բան. կրկնեց այն, ինչ 3 ամիս առաջ: Ու կապ չունի, որ այդ տեքստը նա արտաբերում էր մեծ դժվարությամբ ու կաս-կարմիր դեմքով, մի կերպ: Դատական նիստը հետաձգվեց:

Այսօրվա դատական նիստը նույնպես սկսվեց ուշացումով և կիկին՝ նույն պատճառով. Արմեն Աշոտյանին չէին բերել դատական նիստերի դահլիճ:

Այսօրվա դատական նիստում շարունակվեց վկաների հարցաքննությունը, այսինքն՝ նորից տրվեց դրա մեկնարկը, քանի որ ոչ մի կերպ չի հաջողվում դատակոչված վկաներին դատարան բերել:

Միայն առանցքային վկայի՝ Կարեն Հակոբյանի հարցաքննությունը սկսվեց ու այդպես էլ չշարունակվեց տարբեր պատճառներով: Այսօր վերջապես Կարեն Հակոբյանի հարցաքննությունը շարունակվեց: Դատարանը թույլ չտվեց տեսաձայնագրել վկայի հարցաքննությունը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս