«Սևան» ՔԿՀ փորձել են թմրամիջոց տանել. մեկ անձ ձերբակալվել է

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրամիջոցների նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ։ Այս մասին հայտնում է ՔԿՀ–ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ երեկ՝ ժամը 11։55-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հատուկ տեխնիկական միջոցներով զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Գ․-ի անվամբ բերված հանձնուքը։

«Մանրակրկիտ զննության արդյունքում ծառայողները պարզել են, որ հանձնուքում առկա գործարանային փաթեթավորմամբ թեյի տուփի մեջ թաքցված են պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված, ընդհանուր 244 գրամ քաշով, բուսական խառնուրդի նմանվող, սև, մածուցիկ զանգվածներ, ինչպես նաև 40,9 գրամ քաշով, սև, չոր, բուսական զանգված»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հանձնուք բերած քաղաքացի Գ․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031