Բաժիններ՝

ՊՆ-ն 2 մլն դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել մեկ անձից

Պաշտպանության նախարարությունը 2 միլիոն դրամով ներկայացուցչական, արարողակարգային ծառայություններ է գնել «Դոն ֆիշ» ընկերությունից։ Պայմանագիրը կնքվել է մեկ անձ գնման ընթացակարգով։

Նախօրեին կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ խոսքը ՀՀ տարածքում գտնվող սննդի մատուցման հաստատություններից սննդի ձեռքբերման մասին է։

Ի դեպ, այս ՍՊԸ-ն թեև գրանցվել է դեռ 2012 թվականին, բայց ընկերությունը պետգնումներում առաջին քայլն արել է միայն 2019 թվականին, իսկ արդեն 2022 թվականից դարձել պետական գերատեսչությունների ակտիվ մատակարար։ Ավելին՝ ըստ պետգնումների armeps համակարգի, «Դոն Ֆիշ»-ի հետ բոլոր պայմանագրերը կնքվել են ոչ մրցակցային մեկ անձ գնման ընթացակարգով։

Ընկերությունից գնումների պատվիրատուները հիմնականում Պաշտպանության նախարարությունն է և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը։

Կարդացեք նաև

Գեղարքունիքի Ծովազարդ համայնքում գրանցված ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Կարեն Գալոյանին։

Տեսանյութեր

Լրահոս