«Իլհամը կորոշի, ոչ թե ես». էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև Հայաստանին առնչվող հարցերին:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև այս տարվա վերջ կարող է ստորագրվել, Էրդողանը նշել է.

«Իլհամը դա պետք է որոշի, ոչ թե ես։ Մեր սիրտը ցանկանում է, որ ստորագրվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև էլ խաղաղություն տիրի։ Մենք Հայաստանի վարչապետի հետ մեր ունեցած զրույցներում տեսնում ենք, որ այդտեղ ևս դրական քայլեր են արվում։

Իլհամ եղբորս հետ էլ ունեցածս զրույցներում նա ևս կողմ է դրական քայլերի կատարմանը։ Քանի որ աշխարհը կարոտ է խաղաղությանը, այդ տարածաշրջանը ևս կարոտ է խաղաղությանը և ցանկանում ենք, որ պահ առաջ գրկենք այդ խաղաղությունը»։

Կարդացեք նաև

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է պաշտպանական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը։

«Այնտեղի խաղաղությունը խաթարելը կամ խաղաղության վրա ստվեր գցելն ընդհանրապես տեղին չի լինի։ Այսօր էլ Մակրոնի հետ հանդիպում ենք ունեցել։ Սակայն հետո այս թեմայի հետ կապված եթե անհրաժեշտ լինի, Մակրոնի հետ դրանք էլ կքննարկենք։ Մոտ ժամանակներս կրկին հանդիպելու ենք։ Եվ եթե բացասական որոշ զարգացումներ տարածաշրջանում լինեն, դա կրկին նրա հետ կկիսենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031