Ադրբեջանը ռիսկի է դիմում, որ նման քայլի է գնում․ իրավապաշտպանը՝ հայ գերիների դատավարությունների մասին

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի մասին խոսելիս՝ չպետք է օգտագործել «գերի», «ռազմագերի» տերմինները։

«Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ Արա Ղազարյանը մասնավորապես նշեց․ «Մենք շարունակում ենք օգտագործել գերի, ռազմագերի տերմինը, սակայն շատ անգամ է շեշտվել՝ նրանք գերիներ,  ռազմագերիներ չեն․  նրանք քաղաքացիներ են, որոնք գտնվում են կալանքի տակ, նրանք անձինք են, որոնց դեմ հարուցվել է քրեական գործ։ Դա Ադրբեջանի թեզն է, որը մենք առաջ ենք տանում. պետք է տերմինները ճիշտ դնել։

Երկրորդը՝ Ադրբեջանի կողմից կիրառվող ռազմաքաղաքական ղեկավարություն տերմինը նույնպես սխալ է․  դրանով Ադրբեջանն առաջ է տանում այն նարատիվը, որ, ըստ էության, ռազմատենչ քաղաքականություն է վարել ԼՂ-ի քաղաքական ղեկավարությունը։ Ուստի մենք պետք է ասենք՝ Գլխավոր շտաբի և երկրի առաջնորդների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք դեռ պետք է դատարան մտնեն, և ադրբեջանցիները լուրջ քննություն պետք է հանձնեն»։

Միջազգային իրավունքի մասնագետը վերջինի առնչությամբ նկատեց՝ Ադրբեջանում մոռացել են, թե ինչ է նշանակում արդար դատավարության էլեմենտները։

Կարդացեք նաև

Հենց սա հաշվի առնելով՝ ըստ Արա Ղազարյանի, հայերի նկատմամբ դատավարական այդ գործընթացներով Ադրբեջանն ինչ-որ տեղ նաև ռիսկի է դիմում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս