BBC-ի ռադիոմեկնաբանի ընտանիքին խաչաղեղով սպանած կասկածյալը ձերբակալվել է

Բրիտանիայի ոստիկանությունը հուլիսի 10-ին գտել է BBC-ի հայտնի ռադիոմեկնաբան Ջոն Հանթի կնոջ և երկու դուստրերի սպանության կասկածյալին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

26-ամյա Քայլ Քլիֆորդին գտել են հյուսիսային Լոնդոնի գերեզմանատներից մեկի մոտ՝ վիրավոր վիճակում։

61-ամյա Քերոլ Հանթին և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերին գտել էին Հերթֆորդշիրի շրջանի Բուշի քաղաքի իրենց տանը, որտեղ նրանք ստացած վիրավորումներից մահացել էին։

Ըստ ոստիկանության՝ կասկածյալը կարճ ծառայությունից հետո 2022 թվականին հեռացել էր բրիտանական բանակից։ Ենթադրվում է, որ զոհերը ճանաչել են կասկածյալին, իսկ սպանությունը եղել է թիրախավորված։

CNN-ն իր հերթին նշում է, որ Բրիտանիայում զանգվածային սպանությունները հազվադեպ են, սակայն կանանց նկատմամբ բռնությունը կառավարության կողմից որակվել է որպես ազգային սպառնալիք։ Ըստ վիճակագրության՝ Բրիտանիայում յուրաքանչուր երեք օրվա ընթացքում որևէ տղամարդու կողմից մեկ կին է սպանվում, իսկ յուրաքանչյուր չորրորդ կին իր կյանքում ենթարկվում է ընտանեկան բռնության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031