Իրանում առաջարկել են ԲՐԻԿՍ-ի վճարային համակարգերը միավորել «Միր» քարտերի օրինակով

Թեհրանն առաջարկում է ԲՐԻԿՍ երկրների ազգային վճարային համակարգերը միավորել ռուսական «Միր»-ի և իրանական «Shetab»-ի ինտեգրման օրինակով: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Բացի այն, որ երկկողմ մակարդակով Իրանի և Ռուսաստանի միջև ավարտվել է ազգային վճարային համակարգերի միացումը երկու պետությունների կենտրոնական բանկերի միջոցով, ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ առևտրային հաշվարկներն ազգային արժույթներով իրականացնելու համար, մենք շարունակում ենք բանակցել, և Իրանը ռուսական կողմին առաջարկել է այդ մեխանիզմը տարածել ԲՐԻԿՍ-ի կազմում ընդգրկված երկրների վրա»,-Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի ասածը մեջբերում է IRIB-ը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը դրական է գնահատել այդ առաջարկը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031