
Ալիևն օկուպացված Շուշիում ընդունել է ինքնահռչակ Հս. Կիպրոսի ղեկավարին և Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում ընդունել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարին,ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օկուպացված Շուշիում կայանալու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը: