
Սաուդյան Արաբիան Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը

Սաուդյան Արաբիան Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել «լքել երկիրը և չեղարկել իրենց ուղևորությունները դեպի երկիր», քանի որ լարվածությունը մեծանում է Իսրայել-Լիբանանյան սահմանին:
Բեյրութում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ իրենք ուշադիր հետևում են Իսրայելի և Լիբանանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին և քաղաքացիներին խնդրում են շտապ լքել երկիրը և չեղարկել իրենց ուղևորությունները։
Դեսպանատանը հայտնել են, որ երկրի քաղաքացիները պետք է իրենց հետ կապ հաստատեն արտակարգ իրավիճակների դեպքում: