
Հռոմի պապը կոչ է արել թույլ տալ աշխարհի բոլոր ռազմագերիներին վերադառնալ տուն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ բոլոր պատերազմներին, իսկ աշխարհում բոլոր ռազմագերիներին և բանտարկյալներին թույլ տալ տուն վերադառնալ։
Ինչպես նշում է Vatican News-ը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է, որ «բոլոր ռազմագերիները շուտով վերադառնան տուն»:
Աղբյուրը մանրամասնում է, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդն աղոթքը հղել է այն բանից հետո, երբ երկու հույն-կաթոլիկ քահանա ազատ է արձակվել ռուսական գերությունից՝ Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման գործարքի շրջանակում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին կոչ է արել աղոթել, որպեսզի բոլոր պահվող անձինք վերադառնան տուն։
Միաժամանակ նա ցավով է անդրադարձել «պատերազմի պատճառով տառապող եղբայրներին ու քույրերին»։