
Թուրքիայում նվազագույն աշխատավարձի պահպանումը ճանապարհ կհարթի դեպի ծայրահեղ աղքատություն

Թուրքիայում շարունակվում են խմորումները նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի կարառավարությունը հուլիսին այն բարձրանելու մասին հայտարարություններին զուգահեռ ցանկացել է իմանալ քաղաքացիների 2025-ին ունեցած սպասումների վերաբերյալ տեղեկություններ:
Սկսել են պնդումներ շրջանառվել, որոնց համաձայն, եթե նվազագույն աշխատավարձի բարձրացում չլինի, մեծ թվով մարդիկ ծայրահեղ աղքատության կմատնվեն:
Թուրք պրոֆեսոր Մուրադ Բիդալի համոզմամբ, նվազագույն աշխատավարձի բարձրացումը ոչ միայն նշանակում է ուղղակի աշխատավարձի բարձրացում, այլ նաև վճարների չափի սահմանում:
Նրա կարծիքով, եթե նորից բարձրացումներ լինեն, դա կբերի 2-ից 2.5 տոկոս ինֆլացիայի (գնաճ), ինչը սակայն պետք է համեմատության նժարին չդրվի:
«2 և կամ 3 տոկոսանոց գնաճի մասին անհանգստությամբ շատ ավելի կործանարար խնդիրների համար ճանապարհ կհարթեն: Չպետք է որոնվի մի դուռ, որը կբերի այսպիսի գործընթացի»,-հավելել է նա: