Թուրքիայում ծնելիության ցուցանիշի կտրուկ նվազում է նկատվում

Ծնելիության մակարդակը նվազում է ամբողջ աշխարհում և Թուրքիայում ևս նկատվում է այդ միտումը։ Թուրքիայի բնակչությունը 2008-ին 71 մլն 517.000 էր, իսկ 2024-ի տվյալներով՝ 85 մլն 372.000։ Ըստ այդմ՝ 16 տարում Թուրքիայի բնակչությունն աճել է 13 մլն 855.377-ով ու արձանագրվել է ծնելության կտրուկ նվազում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2001-ին ծնելիության մակարդակը կազմել է 2.38, իսկ 2023-ին նվազել է 1.51-ով։

Վիճակագրական կոմիտեն նաև հրապարակել է Թուրքիայում ծնելության ամենաբարձր և ամենացածր ցուցանիշ ունեցող նահանգների անունները։ 2023-ին ծնելիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շանլըուրֆայում (3.27), Շըրնաքում (2.72) և Մարդինում (2.40)։

Ծնելության ամենցածր ցուցանիշը գրանցվել է Բարթին նահանգում (1.13)

Հիշեցեննք, որ Թուրքիայի ժողովրդագրական պատկերը փոփոխվում է. աճում է տարեց բնակչության թվաքանակը, իսկ երեխաներինը՝ նվազում։ 2023-ի վերջի դրությամբ Թուրքիայի բնակչության մեջ երեխաները կազմել են 22 մլն 206.000։ Թուրքիայի բնակչության մեջ երեխաները կազմում են 26%, որը 1935-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է համարվում։

Տեսանյութեր

Լրահոս