Ֆրանսիան Հայաստանին կփոխանցի CAESAR-ի պահեստամասեր և 155 մմ տրամաչափի զինամթերք. Forces Operations Blog

Հայաստանը դարձել է CAESAR հրետանային համակարգերի թվով տասներորդ պատվիրատուն։ Համապատասխան որոշման մասին Eurosatory պաշտպանական ցուցահանդեսին այցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հայաստանը ձեռք կբերի 36 ինքնագնաց հրետանային համակարգ, ինչը բավարար է երկու հրետանային գումարտակի զինելու համար։ Բացի դրանից, KNDS ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ նաև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր է կնքել։ Ըստ Forces Operations Blog-ի՝ պահեստամասերից բացի, պայմանագիրը 155 մմ տրամաչափի զինամթերքի խմբաքանակի մատակարարում է ներառում։

Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին հաշվի առնելով այս սարքավորման արդյունավետությունը և 2024 թվականին Nexter-ի նոր արտադրական հնարավորությունները մի քանի սենատորներ խորհուրդ տվեցին, որ CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը հնարավորինս շուտ դիտարկվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930