
YouTube-ում միանգամից մի քանի նոր գործառույթ է ավելացել

YouTube-ոմ միանգամից հինգ նոր գործառույթ է ավելացել, որոնք նախատեսված են օգտատերերի փորձառությունը բարելավելու համար: Այս մասին հաղորդվում է մշակողների բլոգում։
Գլխավոր նորամուծություններից մեկը Jump Ahead գործառույթն է, որը թույլ է տալիս ավտոմատ առաջ տալ տեսանյութը դեպի ամենահետաքրքիր պահերը։ Գործառույթն աշխատում է արհեստական բանականության ալգորիթմների միջոցով՝ հիմնվելով դիտողների վարքագծի վերլուծության վրա:
Jump Ahead-ը թույլ է տալիս նաև բաց թողնել հաճախակի բաց թողնված պահերը: Գործառույթը, այնուամենայնիվ, ներկայումս հասանելի է միայն ԱՄՆ Premium բաժանորդներին Android սարքերում և պարզ չէ, թե երբ այն հասանելի կլինի նաև այլ տարածաշրջաններում:
Մեկ այլ թարմացում է «Պատկեր պատկերի մեջ» ռեժիմը Shorts-ի համար, որը թույլ է տալիս փոքրացնել տեսանյութի պատուհանը և տեղադրել մյուս հավելվածների վերևում:
Փորձնական ռեժիմում գործարկվել են նաև Smart Downloads-ը, որն ավտոմատ կերպով ընտրում և պահպանում է կարճ տեսանյութեր՝ ինտերնետ կապի անջատված ժամանակ դիտելու համար։
Մեկ այլ գործառույթ է Ask-ը, որը թույլ է տալիս շփվել չատբոտի հետ՝ տեսանյութերի վերաբերյալ առաջարկություններ ստանալու համար: