Վրաստանը, Մոլդովան և Սերբիան դեմ են ՌԴ սառեցված ակտիվներից եկամուտները Կիևին փոխանցելուն

Եվրամիությանը (ԵՄ) միանալու թեկնածու երկրները՝ Վրաստանը, Մոլդովան և Սերբիան, չեն միացել ռուսական սառեցված ակտիվներից Կիևին եկամուտները փոխանցելու որոշմանը։

Այս մասին ասված է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է apsny.ge կայքը։

Նա պարզաբանել է, որ ԵՄ մնացած թեկնածուները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան, աջակցել են ռուսական ակտիվներից եկամուտները Կիևին փոխանցելու որոշմանը։ Նախաձեռնությանը միացել են նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամ երկրները՝ Իսլանդիան, Նորվեգիան և Լիխտենշտեյնը, հավելել է Բորելը։

ԵՄ-ն ողջունել է այս երկրների որոշումը, ընդգծել է նա։

Եվրամիության երկրները մայիսի 21-ին հաստատել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից շահույթների օգտագործման պլանը։ Հունիսի 24-ին Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել Ռուսաստանի սառեցված ակտիվներից եկամուտները Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով փոխանցելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս