
Թուրքիան հանվել է ՖԱԹՖ-ի «գորշ ցուցակից»

Հունիսի 28-ին ավարտվել է ամսի 23-ին մեկնարկած «Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության» (OECD) հովանու ներքո գործող «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» (ՖԱԹՖ-FATF) կենտրոնական խորհրդի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
FATF – ԶԼՄ Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների ստեղծման խումբ:
«ՖԱԹՖ»-ի հայտարարության համաձայն՝ կենտրոնական խորհուրդը որոշում է կայացրել երկու երկրի «գորշ ցուցակից» հանելու մասին, որը ենթադրում էր «ավելի մեծ հետևողականության շրջան»:
Այդ երկու երկրներն են Թուրքիան և Ջամայկան, որոնք ավելի վաղ սև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ունեցած բացթողումների պատճառով ներառվել էին «ՖԱԹՖ»-ի «գորշ ցուցակում»:
Նշվում է, որ վերոհիշյալ երկրները բացթողումների շտկման հարցում առաջնթաց են գրանցել, ինչն էլ հանգեցրել է նրանց՝ ցուցակից հանվելուն: