
Մենք կարող ենք հաղթել Ֆրանսիային․ Կևին Դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ոգեւորել է թիմակիցներին՝ վստահություն հայտնելով, որ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում կարող են հաղթել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, հաղորդում է Goal.com-ը։
«Ամեն ինչ կարգին է։ Մենք կարող ենք հաղթել հաջորդ խաղում Ֆրանսիային։ Ամեն ինչ լավ է»,- ասել է Դե Բրունեն թիմակիցներին։
2018 թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բելգիան Ֆրանսիային պարտվել էր 0:1 հաշվով, 2021 թ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում՝ 2:3 հաշվով։
Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Ֆրանսիա – Բելգիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին։