Պուգաչովան գրեթե դադարել է դուրս գալ Կիպրոսի իր տնից
Երգչուհի Ալլա Պուգաչովան Կիպրոսում շոգի պատճառով գրեթե դուրս չի գալիս տանից։ Այս մասին kp.ru-ին հայտնել են երգչուհու շրջապատից։
«Նա իրեն լավ չի զգում։ Նա նստած է օդորակիչների տակ իր տանը», – ասել է աղբյուրը՝ շեշտելով, որ սրտի, ինչպես նաև անոթային խնդիրների պատճառով երգչուհին չի դիմանում շոգերին։
Նա հայտնել է, որ մոտ ապագայում երգչուհին նախատեսում է երեխաների հետ տեղափոխվել Յուրմալա։
Նշեննք, որ հուլիսի 26-ից 28-ը Լատվիայում կանցկացվի երգչուհի Լայմա Վայկուլեի փառատոնը, որին հրավիրված է Ալլա Պուգաչովան։
Ավելի վաղ kp.ru-ն հայտնել էր, որ Յուրմալայում լուրեր են հայտնվել, որ Ալլա Պուգաչովան պատրաստվում է երգել միջոցառմանը։ Միաժամանակ կայքի աղբյուրը հայտնել է, որ նման տեղեկության տարածելու նպատակը տոմսերի վաճառքը մեծացնելն է։
Պարզվել է, որ Վայկուլեն վաճառել է տոմսերի 10%-ից ոչ ավելին, իսկ տեղացի բլոգերները փառատոնն անվանել են «լիակատար ձախողում», քանի որ պաստառի վրա «իսկական աստղեր» չկան։