
Կոբախիձեն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նշանակության նախագծերին։
Ընդգծվել է ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման գործում համատեղ ջանքերի կարևորությունը։