
Եվրո-2024․ Վրաստանը դուրս է գալիս փլեյ-օֆֆ․ խմբային փուլի վերջին խաղերի արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլն ավարտվեց:
F խմբում Վրաստանը 2-0 հաշվով հաղթեց Պորտուգալիային: Առաջին րոպեներին հանդիպման հաշիվը բացեց Խվիչա Կվարացխելիան։
Երկրորդ խաղակեսում Միկաուտաձեն իրացրեց 11 մետրանոց հարվածը․ նա խփեց իր 3-րդ գոլը մրցաշարում և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
Թուրքիա-Չեխիա խաղն ավարտվեց 2-1 հաշվով։ Չեխերը հանդիպման 20-րդ րոպեից խաղում էին 10 հոգով՝ Բարակի կարմիր քարտ ստանալուց հետո։
4 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը, Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Այս խմբից 1/8 եզրափակիչ անցան նաև առաջին տեղը զբաղեցրած Պորտուգալիան և երկրորդ տեղը զբաղեցրած Թուրքիան։
Չեխիայի հավաքականը մեկ միավոր վաստակեց և լքեց մրցաշարը։