Քանի Caesar համակարգ արժեցավ Սնուփ Դոգի չկայացած համերգը

Հունիսին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հայտնի դարձավ, որ Հայաստանը Ֆրանսիայից CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ է ձեռք բերելու:

Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուսսոնը տեղեկացրել էր, որ խոսքը 36 միավորի մասին է, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամիսների ընթացքում:

Ավելի ուշ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ «Հայաստանը, Խորվաթիան և Էստոնիան պատվիրել են 60 միավոր»:

Տարբեր տեղեկություններով՝ մեկ միավոր CAESAR-ի արժեքը 3-5 միլիոն դոլարի սահմանում է, որոշ աղբյուրներ նշում են այդքան եվրո:

Կարդացեք նաև

Այսինքն, Հայաստանին ֆինանսական լուրջ միջոցներ են անհրաժեշտ ֆրանսիական այս հրետանային ինքնագնաց համակարգերը ձեռք բերելու համար:

Իսկ հիմա ուշադրություն. 2023 թվականին հայտնի էր դարձել, որ թմրանյութերի քարոզչությամբ աշխարհում հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար պետական բյուջեից հատկացվել էր 6 միլիոն դոլար, համերգը չկայացավ, սակայն գումարն արդեն վճարել են: Հիմա էլ իշխանությունները հայտարարում են, որ 2023 թվականի փոխարեն՝ 2024-ի աշնանը պիտի կայանա: Սնուփ Դոգն աշխարհին հայտնի է ոչ միայն իր հայհոյախառը երգերով, այլև հիմնադրած ընկերությամբ (Leafs By Snoop), որը զբաղվում է թմրանյութի օրինական արտադրությամբ ու վաճառքով։

Դեռ 2023 թվականին ընդդիմադիր գործիչները, փորձագետները նշում էին, որ պետական այդ հսկայական միջոցները պետք է ուղղել պաշտպանական խնդիրների լուծմանը կամ գիտակրթական որևէ արժեքավոր միջոցառման և ոչ թե՝ թմրանյութերի քարոզչի համերգը կազմակերպելու վրա: Հիմա, երբ, փաստորեն, Հայաստանը որոշել է ֆրանսիական հրետանային ինքնագնաց կայան գնել, հաշվի առնելով այդ զինատեսակի 1 հատի արժեքը, կարելի է ասել, որ Սնուփ Դոգի համերգի համար հատկացված հարկատուներիս վճարած այդ գումարով՝ 6 միլիոն դոլարով, կարելի էր 1-2 միավոր CAESAR գնել, եթե հաշվի առնենք, որ մեկ միավորի գինը 3-5 միլիոն դոլար է:

Տեսանյութեր

Լրահոս