Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը․ ԱԽ քարտուղար

Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Գործընթացը դինամիկ է, երբեմն ունենում ենք առաջընթաց, երբեմն չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագ վերջնականացնենք»,- ասաց Գրիգորյանը՝ վերահաստատելով նաև մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ Հայաստանի պատրաստակամությունը։

Երևանն ու Բաքուն երկու տարում խաղաղության պայմանագրի նախագծի 9 խմբագրություն էին փոխանակել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930