 
                        Սյունիքում «Կամազը» կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
 
                                    Սյունիքի մարզում ցեմենտով բարձված «ԿամԱԶը» բախվել է քարին և կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարը տեղի է ունեցել 16։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 54 կմ հատվածում։
Վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Միքայել Հովհաննիսյանը, տեղում մահացել է։ Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        