Բաժիններ՝

Երևանում «Nissan»-ը չի ենթարկվել պարեկի «կանգառ» հրահանգին, հшրվածել է պարեկի ավտոմեքենային և դիմել փախուստի. 2 պարեկ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 23-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել է կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել է փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, պարեկները, տեսնելով որ նա չի ենթարկվում և դիմել է փախուստի, հետապնդել են մինչև Մանթաշյան փողոց, որտեղ 41 շենքի մոտ «Nissan Teana»-ն բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց է արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ «Nissan»-ը բախվել է պարեկային ավտոմեքենային ավտոմեքենայի, անվտանգության բարձիկը բացվել է, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել են հիվանդանոց։ Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ։

Արդեն Մանթաշյան փողոցում պարեկների հաջողվել է վնասազերծել «Nissan»-ի վարորդին ու տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ էլ պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված պարեկների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս