ԵՄ-ը անդամակցության հանրաքվեի գաղափարը քաղաքական ավանտյուրա է, որը բացի վնասներից ՀՀ-ին օգուսներ տալ չի կարող․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլիստներն ԱԺ-ում Արցախի դրոշը հանում էին, բայց փոխարենը ԵՄ դրոշ են դնում։
Իշխանությունների հանցավոր անգործության արդյունքում այլ սուբյեկտի դրոշ է դրվել ԱԺ ամբիոնին, բա անկախականներն ո՞ւր էին, բա ասում էին՝ Հայաստանի ինքնիշխանություն, անկախություն։
Պառլամենտում Արցախի դրոշը հանել են, տեղն էլ այսօր ԵՄ դրոշ են ծածանել։
ԱԺ ամբիոնում, բացի ՀՀ և Արցախի դրոշներից ինչ դրոշ էլ դրվի, դա ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանն ուղիղ հարված է։
Ինչպե՞ս է ստացվում, որ երբ մարդիկ խոսում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սերտացման մասին` դառնում են «ռուսի ստրուկ», բայց երբ ԱԺ-ում խոսում են, ԵՄ-ի դրոշը պաչպչելով ման են գալիս՝ դառնում են անկախական:
Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է այնքանով, որքանով արևմտամետ ուժերն իշխանությունների հետ միասին կարող են հակառուսական գործունեություն իրականացնել։
Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում։
Ի՞նչ 100 օրվա մեջ հանրաքվե անելու մասին են խոսում։
Հանրաքվե եք անում, որ ի՞նչ անեք։
ԵՄ որևէ պաշտոնյա հայտարարե՞լ է, որ Հայաստանը պետք է Եվրամիության անդամ դառնա։
Հավաքական Արևմուտքի որևէ պաշտոնյա ասե՞լ է, որ պատրաստ է Հայաստանի անվտանգային ռիսկերը նվազեցնել կամ պաշտպանել ՀՀ անվտանգությունը։ Իհարկե ոչ։
Հայաստանի թիվ 1 խնդիրը Թուրքիայից ու Ադրբեջանից սպառնալիքն է։
ԵՄ-ն կարողանալո՞ւ է այդ սպառնալիքի դեմն առնել. դեղ ունենա ճաղատացման դեմ` իր գլխին կքսի։
ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետության տարածքի 38 տոկոսն այսօր օկուպացված է Թուրքիայի կողմից։
Կարո՞ղ է, թող Կիպրոսն ազատագրի թուրքական օկուպացիայից։
Նշեմ, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ դեռ նախորդ՝ հանրապետական իշխանությունների ժամանակ ստորագրված համագործակցության փաստաթուղթ ունի՝ CEPA-ն ն, որը համագործակցության, երկրի ժողովրդավարացման առումով ինստիտուցիոնալ բարեփոխումների մեծ հնարավորություններ է տալիս, ինչն այսօր չի իրականացվում։
Պետք է նաև հիշել, որ ՀՀ՚-ն ԵԱՏՄ անդամ է, իսկ ԵԱՏՄ շնորհիվ ՀՀ-ն միլիարդավոր դոլարների օգուտներ է ստացել ու ստանում։
Հետևաբար ԵՄ-ը անդամակցության հանրաքվեի գաղափարը քաղաքական ավանտյուրա է, որը բացի վնասներից ՀՀ-ին օգուսներ տալ չի կարող»։