Թուրքիան Եվրոպայի ամենամատչելի երկիրն է
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2023 թվականի գնողունակության համարժեքության տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ հրապարակված տվյալների, Թուրքիայի սպառողական ապրանքների և ծառայությունների գների ինդեքսը կազմել է 42 և այդ ցուցանիշով Թուրքիան համարվել է ամենաէժան երկիրը եվրոպական 36 երկրների շարքում։ Իսկ սպառողական ապրանքների և ծառայությունների գների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը համարվել է Շվեյցարիան՝ 174 ինդեքսով։
Նշվում է, որ հետազոտությունը անցկացվել է ԵՄ անդամ 27 երկրի, 3 եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի երկրի՝ Շվեյցարիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի, 5 թեկնածու երկրի՝ Թուրքիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի և Ալբանիայի և 1 հավանական թեկնածու երկրի՝ Բոսնիա և Հերցեգովինայի միջև։