
Գեղարքունիքում BMW-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ․ 1 մարդ տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ավտովթարը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել SHACMAN մակնիշի բեռնատարի կցորդիչի մեջ:
Կայքի տեղեկություններով՝ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել BMW-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: