
Պուտինը Կիմ Չեն Ընին մեքենա է նվիրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ինը նվերներ են փոխանակել. Հյուսիսային Կորեայի առաջնորդը նոր «Աուրուս» և թեյի սպասք է նվեր ստացել, իսկ Պուտինը` մի քանի գեղարվեստական ստեղծագործություն։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք «Աուրուս» ավտոմեքենա նվիրեցինք։ Այո՛, դա երկրորդն է», – պարզաբանել է նախագահի օգնականը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդին փոխանցված նվերների թվում նաև ծովակալի դաշույն է եղել։
Անդրադառնալով Պուտինին փոխանցված նվերների մասին` Ուշակովը նշել է, որ դրանք նույնպես լավն են, բայց չի ասել` կոնկրետ ինչ են նվիրել։ ՌԴ նախագահի օգնականն ակնարկել է, որ դրանք կապված են Պուտինի պատկերի հետ։
Ուշակովն ասել է` պատկերների մի քանի տարբերակ է եղել, ընդ որում՝ բոլորը գեղարվեստական, այդ թվում՝ կիսանդրի։