ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ՀՀ-ում հանդիպել է մի քանի երկրների դեսպանների հետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի ղեկավարների հետ։ Նա այդ մասին գրել է X սոցցանցում։

«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում»,- նշել է նա:

Վերման հավելել է, որ միասին ձգտում են նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։ Ըստ նրա` սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930