Արտահերթ ընտրության օրակարգ հիմա գոյություն չունի, թեև դա քաղաքական լուծման տարբերակ է. Սրբազան
Բագրատ Սրբազանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր ղեկավարած շարժմանն արտաքին ուժերի կողմից աջակցություն ստանալու իշխանական մեղադրանքներին և հայտարարություններին:
«Ես ինչ-որ իմաստով ուրախ եմ, որ այս մարդկանց բոլոր վերագրումներն այս շարժմանը հօդս են ցնդել, թեպետ իրենք ամեն ջանք թափում են՝ նույնականացնելու ռուսական և այլ ուժերի հետ, որոնք ի դերև են եղել, ցնդել են ուղղակի:
Բայց իրենք շարունակում են, որովհետև կարծում են, որ ինչպես իրենք են, այդպես էլ կարող է լինել յուրաքանչյուր մարդ, շարժում,- ասաց նա և դիմեց հատկապես արևմտյան ուժերին,- Իրենք կողմ են շարժմանը, դեմ են շարժմանը, գաղափարներին են կողմ, թե դեմ՝ կարևոր չի, տեղի ունեցած դեպքի արձանագրում պիտի կատարվի, խուսափել չունեն դրանից, հատկապես ԱՄՆ դեսպանատանն եմ ասում կամ ամերիկյան կողմին, որովհետև իրենց միջոցներով է տեղի ունեցել, տեղի ունենում ոստիկանական բարեփոխումները:
Մի՞թե իրենք այսպիսի բարեփոխում էին ակնկալում, վստահ եմ՝ ոչ: Եվ հունիսի 12-ին տեղի ունեցած վայրագություններին, արյունահեղությանն իրենք պիտի արձագանքեն»:
Միաժամանակ Սրբազանը շեշտեց՝ մեր խնդիրները մեր տան մեջ պիտի լուծենք:
Մանրամասները՝ տեսանյութում